Դեկտեմբերի 9-ին կայացավ UEFA կանանց Եվրոպայի U17 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ փուլի վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի U17 հավաքականն ընդգրկվեց B լիգայի 2-րդ խմբում, որտեղ կմրցի Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հավաքականների հետ։
Հանդիպումները կանցկացվեն մարտի 15-21-ը՝ Հայաստանում։
Բացի այդ, այսօր կայացավ նաև UEFA կանանց Եվրոպայի U19 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայի երկրորդ փուլի վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի U19 հավաքականն ընդգրկվեց B լիգայի 5-րդ խմբում, որտեղ կմրցի Սլովակիայի, Վրաստանի և Անդորրայի հավաքականների հետ։
Հանդիպումները անցկացման վայրն ու ժամկետները հայտնի կդառնան հետագայում։
©2021 Armenian Soccer