Օգոստոսի 9-ին՝ Երևանում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ժամը19:00 –ին կկայանա Հակոբ Տոնոյանի անվան ՀՀ սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի մրցաշրջանի լավագույն մարզիչ ճանաչված Իգոր Պիկուշչակի ղեկավարությամբ հանդես եկող ՀՀ գավաթակիր ու ՀՀ փոխչեմպոին «Նոայի» և նորանշանակ գլխավոր մարզիչ, իսպանացի Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ ելույթ ունեցող ՀՀ կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» միջև։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Աշոտ Ղալթախչյանը: Նրան կօգնեն Ատոմ Սևգուլյանն ու Հարություն Համբարձումյանը: Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն է, մրցավարների տեսուչը՝ Սլավա Ղազարյանը, հանդիպման պատվիրակը՝ Աննա Թադևոսյանը:
©2020 Armenian Soccer