Արդեն հայտնել ենք, որ Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում գերզանց է մեկնարկել Մինսկի «Էներգետիկ ԲԳՈւ»-ն, որը 2 տուրից հետո իր ակտիվում գրանցած 6 միավորով «Մինսկի», «Իսլոչի» և «Տորպեդո ԲԵԼԱԶԻ» հետ բաժանում է 1-4 –րդ տեղերը: «Էներգետիկ ԲԳՈւ»-ի կազմում արդեն 4 –րդ մրցաշրջանն է հաջողութամբ հանդես է գալիս 22-ամյա հայազգի կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն, ով թիմի հիմնկան կազմի խաղացող է ,ու մասնակցել է 62 հանդիպման, որոնց ընթացքում 8 գոլ է հեղինակել:
Երիտասարդ հայազգի կիսապաշտպան Հայկ Մուսախանյանն օրերս հարցազրույց է տվել իր ակումբի մամուլի ծառայությանը, որի ժամանակ մասնավորապես անդրադարձել է թե՛ ՀՀազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզչին և թե՛ իր հավաքական հրավիրվելու ցանկությանը.
«Հետևում եմ հայկական ֆուտբոլին: Խոակին Կապառոսի նշանակումը միմիայն դրական է մեր հավաքականի համար: Նա անվանի ու էմոցիոնալ մասնագետ է, ով իր տարբերվող ֆուտբոլային փիլիսոփայություն ունի:
Իհարկե, մեծ ցանկություն ունեմ հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից, բայց ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված: Պետք է ակումբում ինձ լավագույն կողմերով դրսևորեմ:Կարծում եմ` հավաքականին օգտակար կլինեմ հենակետային կիսապաշտպանի դիրքում»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:
©2020 Armenian Soccer