Երևանի «Ալաշկերտ» են վերադարձել փորձառու ֆուտբոլիստներ Հայկ Իշխանյանը և Էդգար Մանուչարյանը:Այս մասին հայտնում են երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:
Հայաստանի հավաքականի 30-ամյա պաշտպան Իշխանյանը այս ձմեռ էր «Ալաշկերտից» տեղափոխվել ղազախական «Ժետիսու», սակայն վերադարձել է հարազատ ակումբ:
33-ամյա հարձակվող Մանուչարյանը «Ալաշկերտից» նախորդ տարվա ամռանը հեռանալուց հետո հանդես էր գալիս «Փյունիկում»:
©2020 Armenian Soccer