Armenian Soccer
Armenian Soccer

Հայկ Իշխանյանը՝ ԲԿՄԱ-ում

Hayk Ishkhanyan

 

ԲԿՄԱ-ն հերթական համալրումն է ստացել:

Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ թիմին միացել է փորձառու կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը: Իշխանյանը վերջին 1,5 տարում հանդես է եկել 5 թիմերում՝ ղազախական «Ժետիսուում», «Ալաշկերտում», «Գանձասարում», «Շիրակում» ու «Փյունիկում»:

ԲԿՄԱ֊ում Իշխանյանը հանդես կգա 55 համարի մարզաշապիկով։

 

©2021 Armenian Soccer