Armenian Soccer
Armenian Soccer

«Հայկական» 4թիմերը կվիճարկեն ֆուտբոլի Ղազախստանի սուպերգավաթը

Այսօր՝ փետրվարի 15-ին  ֆուտբոլի Ղազախստանի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ  երկրի սուպերգավաթի վիճակահանությունը:
Ըստ գործող  մրցակարգի  այս  երկրի սւոպերգավաթը նվաճելու  համար պայքարելու են 2020թ Ղազախաստանի պրիմեր լիգայի  առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված` երկրի չեմպիոն` Ալմաթիի «Կայրաթը, փոխչեմպիոն`ՙԿուստանայի «Տոբոլը», բրոնզե մեդալակիր «Աստանան» ու 4 –րդ հորիզոնականը   զբաղեցրած Կարագանդայի «Շախտյորը»:
Ուշագրավ է թերևս այն, որ այս  բոլոր 4 թիմերն էլ  «հայկական» են:Այսպես,    «Կայրաթի»   կազմում հանդես է գալիս   ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո  Հովհաննիսյանն,  «Տոբոլի» գլխավոր մարզիչն  է  Գրիգորի Բաբայանը, «Աստանայում»  է  ելույթ ունենում  ՀՀ ազգային հավաքականի խաղացող Տիգրան Բարսեղյանը ,  իսկ օրերս  էլ  այդ թիմին է միացել նաև ՀՀ ազգային ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը, ու վերջապես « Շախտյորում գլխավոր մարզիչ Ալի Ալիևի 1-ին օգնականն   է   երևանցի մարզիչ  Ստեփան Դեմիրճյանը , իսկ այդ թիմում էլ հանդես է գալիս   Ղազախստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականներում ելույթներ ունեցած կիսապաշտպան Գևորգ  Նաջարյանը:
Հատկանշական է, որ «Տոբոլում» էլ անցած մրցաշրջանում հանդես էին   գալիս  ու մեծապես  օգնել են թիմին արծաթե մեդալ  նվաճել  ՀՀ ազգային հավաքականի   խաղացողներ Պետրոս Ավետիսյանն ու Արման Հովհաննիսյանն, ովքեր սակայն մրցաշրջանի ավարտից հետո հեռացել են ակումբից:
Սուպերգավաթի վիճակահանության արդյունքներով  մրցելու են`
Կիսաեզրափակչում`
Մարտի 2-ին`«Շախտյոր» –«Աստանա»,
Մարտի 3-ին `«Տոբոլ» -«Կայրաթ»,
3-րդտեղի համար խաղը`մարտի 5-ին,
Եզրափակիչ`մարտի 6-ին:
Հավելենք, որ վերևում նշված բոլոր 4 հանդիպումներն էլ անցկացվելու  են Ղազախստանի Թուրքեստանի     մարզի Թուրքեստան քաղաքի 2020թ օգոստոսի 30-ին շահագործման հանձնված   7 հազար հանդիսական տևավորող «Туркестан-Арена»  նորակառույց մարզադաշտում:

©2021 Armenian Socce