Armenian Soccer
Armenian Soccer

«Հայկական» 3 թիմերը Բելառուսի բարձրագույն խմբի առաջնությունում բաժանում են է 4-6-րդ տեղերը

Բելառուսի բարձրագույն խմբի առաջնության 14 –րդ տուրի շրջանակում ընթացիկ առաջնության հայտնություն դարձած   «հայկական»  թիմը՝  Մինսկի «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ին  1120 հանդիսականների ներկայությամբ  հյուրընկալվել էր  Բեռաուսի  8 –ակի չեմպիոն, եռակի գավաթակիր Մինսկի «Դինամոյին»: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Դա   հավաքականի թեկնածու համարվող, 22 –ամյա  կիսապաշտպան Հայկ Մուսախանյանի թիմին  հնարավորություն տվեց  վաստակած  23 միավորով հավասարվելու   «հայկական» մյուս երկու  թիմներին՝ Գեղամ Ղադիմյանի Գրոդնոյի «Նեմանին», ու Անդրեյ Խաչատուրյանի Ժոդինոյի «Տորպեդո –ԲելաԱԶին» և նրանց հետ բաժանել 4-6-րդ տեղերը:   Նկատենք, որ «Էներգետիկ –ԲԳՈՒ»-ի երեկվա խաղին Մուսախանյանը հայտավորված  չէր ու չմասնակցեց: Նա ընթացիկ առաջնությունում  մասնակցել է 10 հանդիպման, որոնց ընթացքում խաղադաշտում եղել է 590րոպե:
Նրա թիմը հաջորդ ՝ 15 –րդ տուրում  հունիսի 26-ին իր հարկի տակ կընդունի  Մոզիրի «Սլավիային», որը վաստակած 18 միավորով  16 թիմերի պայքարում զբաղեցնում է 10 –րդ հորիզոնականը:

2020 Armenian Soccer