Սլովակիայի փոխչեմպիոն «Ժիլինան» օգոստոսի 15 –ին սուպերլիգայի 4 -րդ տուրում արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Տրենչինին»: «Ժիլինայի» կազմում 3 -րդ խաղն անընդմեջ խաղադաշտից առանց գոլ խփելու չհեռացավ ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան,հայկական ֆուտբոլի նորահայտ աստղ ՎԱՀԱՆ ԲԻՉԱԽՉՅԱՆԸ, ով աստիճանբար ամրապնդվում է Սլովակիայի փոխչեմպիոնի հիմնական կազմում: Նա 75-րդ րոպեին մտավ ասպարեզ , իսկ 90+1 րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցն ու հաղթական վերջակետ դրեց հանդիպմանը:Սա ընթացիկ առաջնությունում Բիչախչյանի խփած արդեն 4 -րդ գոլն էր:Նա 3 տուրից հետո շարունակում է միանձնյա գլխավորել առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը:
3 տուրից հետո «Ժելինան» վաստակած 6 միավորով 3 — 4-րդ տեղերն է բաժանում Սլովակիայի 10–ակի չեմպիոն, երկրի գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովան»ի հետ, 3 –րդ տուրում 1:2 հաշվով տանուլ տվեց «Զլատե Մորավցեին»:
Հաջորդ՝ 4–րդ տուրում Բիչախչյանի թիմը օգոստոսի 22-ին կհյուրընկալվի «Պոգրոնեին»հետ ,որն իր ակտիվում գրանցած 2 միավորով 12 թիմերի պայքարում զբաղեցնում է 9 –րդհորիզոնկանը: Բայց մինչ այդ «Ժելինան» Սլովակիայի գավաթի խաղարկության շրջանակում օգոստոսի 19-ին մրցակցի հարկի տակ կմրցի 3 –րդ լիգայի առաջնության «Կենտրոնական» գոտու մրցաշարում 2 –րդ տեղում ընթացող «Նամեստովայի» հետ:
2020 Armenian Soccer