Armenian Soccer
Armenian Soccer

«Հայկական» թիմերը Բելառուսի առաջնությունում անհաջողության մատնվեցին

Բելառուսն աշխարհի այն եզակի երկրներից է, որտեղ շարունակվում է երկրի ֆուտբոլի առաջնությունը:  Ապրիլի 16-ին տեղի ունեցան Բելառուսի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության հերթական՝ 5-րդ տուրի առաջին երկու հանդիպումները:Դրանց մասնակցած «հայկական» 2 թիմերն էլ ,ցավոք անհաջողության մատնվեցին: Այսպես ստուգատեսում  փայլուն մեկնարկ ունեցած ու 3 տուրից հետո 100տոկոսանոց  արդյունքով մրցաշարային   աղյուսակը գլխավորած ու մրցաշարի հայտնությունը դարձած  Մինսկի «Էներգետիկ ԲԳՈւ»-ն, որտեղ հանդես է գալիս  ՀՀազգային հավաքականի թեկնածու,22 –ամյա կիսպաշտպան Հայկ Մուսախանյանը, երեկ սեփկան հարկի տակ 0:1 հաշվով զիջեց  «Գորդեային»,  որը  այս հաղթնակից հետո հավասրավեցառաջատարներին՝ Ժոդինոյի «Տորպեդո –Բելազին», և   «Էներգետիկ ԲԳՈւ» -ն: Այժմ այս 3 թիմերը  վաստակած 9 –ական միավորով կիսում  են 1-3 –րդտեղերը:Սա  Մուսախանյանի թիմի  2 –րդ անընդմեջ  պարտությունն էր: 4 –րդ տուրում  էլ «Էներգետիկ ԲԳՈւ-ն» էլ  արտագնա խաղում 0:2 հաշվով տանուլ էր տվել «Տորպեդո –Բելազին: Այդ խաղը Մուսխանյանը բաց էր թողել 1 խաղով որակազրկվելու պատճառով;Իսկ Գորոդեայի հետ խաղում  նա  իր թիմի մեկնարկային կազմում,սակայն  60 –րդ րոպեին փոխարինվել էր:
Երեկ  կայացած 2 –րդ  խաղում Բելառուսի  8–ակի  չեմպիոն Մինսկի «Դինամոն»   իր հարկի  տակ 2:0 հաշվով առավելության հասավ  Գորդնոյի «Նեմանի» նկատմամբ ,որի կազմում նոր մրցշարջանից  ելությ ունեն ՀՀ ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Թիմի առանցքային խաղացողներից մեկը դարձած Ղադիմյանը  մինչ այս մասնակցած 4 խաղում դարձել էր 2 գոլի հեղինակ:  Մինսկի «Դինամոյի»  հետ խաղում էլ նա առանց փոխարինման մասնակցեց հանդիպմանը ,  սակայն չկարողացավ  օգնել թիմին խուսափելու պարտությունից:  Անցկացրած  5 խաղերից հետո իր ակտիվում 5 միավոր գրանցած «Նեմանը» 16 թիմերի  պայքարում  ընթանում  է  13 –րդ  տեղում:
Հաջորդ ՝ 6 –րդ տուրում  ապրիլի 24-ին  Ղադիմյանի թիմը    սեփական հարկի տակ՝ Գրոդնոյում  կհյուրընկալի  Մուսախանյանի թիմին՝ «Էներգետիկ- ԲԳՈՒ»-ին:
Բելառուսի  բարձրագույն խմբի առաջնության մասնակից 3 -րդ «հայկական»  թիմը՝ Ժոդիոնոյի «Տորպեդո- Բելազն», որի կազմում հանդես է գալիս  Բելառուսի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան,32-ամյա  Անդրեյ Խաչատուրյանը,  5-րդ տուրի շրջանակում վաղը՝ ապրիլի 18-ին  Բորիսովոյում  կհանդիպի երկրի 15-ակի չեմպիոն ԲԱՏԷ-ի   հետ:

©2020 Armenian Soccer