Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Լիխտենշտեյն. ոչ-ոքի՝ հավասարազոր պարտությանը

Armenia vs Liechtenstein

 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ԱԱ-2022 ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականը շատ ակտիվ անցկացրեց առաջին կեսն ու խաղակեսի վերջին վայրկյաններին նվաճեց 11-մետրանոցի իրավունք, որը մրցավարը հաստատեց միայն VAR-ի օգնությամբ: Գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։

Ընդմիջումից հետո մեր թիմը կրկին ակտիվ էր, սակայն պահերի իրագործման խնդիր ուներ՝ ի հակառակ մրցակցի, որն իր հատուկենտ գրոհներից մեկը բարեհաջող օգտագործեց ու գրավեց Յուրչենկոյի դարպասը:

Արդյունքում՝ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, ինչը մեր հավաքականի համար պարտության է համազոր՝ սահմանած նշաձողի ու վերջին հանդիպումների ֆոնին:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին կհյուրընկակվի Իսլանդիայի թիմին, իսկ 11-ին՝ Ռումինիայի: