Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կսպասարկի ռումինական մրցավարական անձնակազմը

Հայաստան-Իռլանդիա

 

Հունիսի 4-ին՝ ժամը 17։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։

 

Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն (Ռումինիա)։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը (Ռումինիա) և Միրչա Միհաիլ Գրիգորիուն (Ռումինիա), 4-րդ պաշտոնյան է Յուլիան Դիման (Ռումինիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈՒԵՖԱ պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը՝ (Ղազախստան)։

 

©2022 Armenian Soccer