Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստան-Գերմանիա. COVID-ի պատճառով թիմը զրկվել է 5 ֆուտբոլիստից

Bundesteam COVID

ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի վերջին մրցափուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակից Գերմանիայի հավաքականն այսօր ստիպված է եղել չեղարկել մարզումը: Պատճառը՝ թիմի կազմում COVID-19-ի դրական թեսթն է:

Վարակակիրը Բունդեսթիմի ու Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Նիկլաս Զյուլեն է ըստ լրատվամիջոցների: Իսկ նրա հետ շփում ունեցած ևս 4 ֆուտբոլիստ անցել ա երկշաբաթյա ինքնամեկուսացման: Խոսքը Քարիմ Ադեյեմիի, Ջամալ Մուսիալային, Սերժ Գնաբրիի ու Յոզուա Կիմիխի մասին:

Նրանց փոխարեն շտապ հավաքական են րավիրվել «Վոլֆսբուրգի» խաղացողներ Ռիդլե Բակուն ու Մաքսիմիլիան Արնոլդը, «Մոնակոյի« հարձակվող Քևին Ֆոլլանդը:

Նշենք նաև, որ վնասվածքների պատճառով Գերմանիայի հավաքականի ճամբարը լքել են Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը և «Ֆրայբուրգի» պաշտպան Նիկո Շլոտերբեկը։

Գերմանիայի հավաքականն Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլում նոյեմբերի 11-ին տնային հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հետ, իսկ նոյեմբերի 14-ին Երևանում կհյուրընկալվի Հայաստանի հավաքականին։

 

©2021 Armenian Soccer