Այսօր մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան-Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց վաճառքը https://tickets.ffa.am կայքում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ տոմսերի արժեքներն են՝ Հյուսիսային, Հարավային տրիբունաներ՝ 3000 դրամ, արևելյան տրիբունա՝ 6000, 7000 դրամ, արևմտյան տրիբունա՝ 12000, 15000 դրամ:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո, որն իրականացվելու է նաև Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:
Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
©2021 Armenian Soccer