2020 թ. ապրիլի 18-23-ը Հայաստանում չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի Զարգացման մրցաշար, որին կմասնակցեն Մ-14 և Մ-15 տարիքային թիմները բաղկացած 4-ական հավաքական: Ինչպես հայտնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից, Մ-15 ՀՀ ընտրանու մրցակիցները կլինեն Քաթարի, Բելառուսի և Չեռնոգորիայի հավաքականները: Մ-14 ՀՀ ընտրանին կմրցի Բելառուսի, Քաթարի և Ղրղզստանի հավաքականների հետ: Մրցաշարի հանդիպումները տեղի կունենան Երաևնում Ավանում գտնվող ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
©2020 Armenian Soccer