Օգոստոսի 27-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոլիգայի որակավորման 1-ին փուլի «Պարտիզան» (Սերբիա)-«ՌՖՍ» (Լատվիա) հանդիպումը։ Սերբական ակումբը հաղթել է 1։0 հաշվով։ Ինչպես հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից, հանդիպումը սպասարկող հայաստանյան մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյան, օգնականներ Մեսրոպ Ղազարյան, Ատոմ Սևգուլյան, չորրորդ մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան, արժանացել է բարձր գնահատականի հանդիպման ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչի կողմից:
©2020 Armenian Soccer