Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն

FFA

 

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ նշելով, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Գերմայիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում:

ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ Ֆրանկֆուրտում տեղակայված շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ:

ԳՖՖ պաշտոնյաները ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են ճանաչողական այցելություն, այնուհետև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ֆուտբոլային մի շարք հարցերի շուրջ հետագա համագործակցությունների վերաբերյալ:

 

©2021 Armenian Soccer