«Վան» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը համալրվել է:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը՝ Սևադա Արզումանյանի շտաբին է միացել Մհեր Միրումյանը:
Միրումյանը երկար տարիներ աշխատել է «Փյունիկում», այնուհետև եղել է Հայաստանի U14, U15 ու U16 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչ և երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի օգնական: Մինչև «Վանին» միանալը նա Հայաստանի U17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն էր:
©2022 Armenian Soccer