Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար:
Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները: Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:
Խոակին Կապառոս`
Լավագույն ֆուտբոլիստ
1. Սերխիո Ռամոս
2. Ռոբերտ Լևանդովսկի
3. Լիոնել Մեսսի
Լավագույն մարզիչ`
1. Խուլյեն Լոպետեգի
2. Հանս-Դիտեր Ֆլիկ
3. Զինեդին Զիդան
Լավագույն դարպասապահ
1. Կեյլոր Նավաս
2. Յան Օբլակ
3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն
Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստ՝
1. Ռոբերտ Լևանդովսկի
2. Կիլիան Մբապպե
3. Տիագո Ալկանտարա
Լավագույն մարզիչ՝
1. Հանս-Դիտեր Ֆլիկ
2. Յուրգեն Կլոպ
3. Խուլյեն Լոպետեգի
Լավագույն դարպասապահ`
1. Մանուել Նոյեր
2. Կեյլոր Նավաս
3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն
Մանուկ Սարգսյան՝
Լավագույն ֆուտբոլիստուհի՝
1. Պեռնիլ Հարդեր
2. Լյուսի Բրոնզ
3. Դելֆին Կասկարինո
Լավագույն մարզիչ՝
1. Ստեֆան Լերկ
2. Սարինա Վիգման
3. Ժան-Լյուկ Վասեր
Լավագույն դարպասապահ՝
1. Կրիստիան Ենդլեր
2. Էլի Ռոբակ
3. Անն-Կատրին Բերգեր
Օլգա Օսիպյան՝
Լավագույն ֆուտբոլիստուհի՝
1. Պեռնիլ Հարդեր
2. Վենդի Ռենար
3. Լյուսի Բրոնզ
Լավագույն մարզիչ`
1. Ժան-Լյուկ Վասեր
2. Սարինա Վիգման
3. Ստեֆան Լերկ
Լավագույն դարպասապահ
1. Սարա Բուադդի
2. Հեդվիգ Լինդալ
3. Ալիսա Նահեր
©2020 Armenian Soccer