Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման գավաթ 2022-ի հաղթող

մրցաշարի հաղթող

Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթանակով ավարտեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը՝ 1։0 հաշվով հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին:

 

Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-14 հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ԱՄԷ-ն, որը վաստակեց 3 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանի Մ-14 ընտրանին։

 

Մրցաշարի լավագույն ռմբարկու (2 գոլ) ճանաչվեց Սարգիս Գասպարյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուբեն Կարապետյանը։

 

 

©2022 Armenian Soccer