Այսօր` հունիսի 4-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկեց իր ելույթներն Ազգերի լիգայում։
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Իռլանդիայի դեմ հանդիպումն ավարտվեց նվազագույն` 1:0 հաշվով։
Մեր հավաքականի հաղթական գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը։
Այդպիսով, այս խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականը 3 միավորով գլխավորում է իր խմբի աղյուսակը։