Հայաստանի ազգային հավաքականի ու «Արարատի» ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը մոտ է ուկրաինական «Վերես» տեղափոխվելուն:
Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել VBETnews-ի լրագրող Հրաչ Խաչատրյանը՝ նշելով, որ Մարգարյանն արդեն Ուկրաինայում է ու առաջիկայում պայմանագիր կկնքի Ռիվնեի թիմի հետ:
Յուրի Վիրտի սաները մրցաշրջանի գարնանային հատվածին կսկսեն նախապատրաստվել հունվարի 12-ին: Հունվարի 18-ին թիմը Լվովի միջազգային օդանավակայանից կմեկնի Թուրքիա, որտեղ կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում նախատեսում է անցկացնել 7 ստուգողական հանդիպում:
©2022 Armenian Soccer