Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը՝ «Ալաշկերտում»

Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է երևանյան ակուբի մամուլի ծառայությունը:

«Անչափ ուրախ եմ «Ալաշկերտը» համալրելու կապակցությամբ: Այս թիմով և մարզչական կազմով կարող ենք պայքարել ամենալուրջ նպատակների իրագործման համար:

Խոստանում եմ, որ շատ շուտով երկրպագուները կտեսնեն իսկական Ալեքսանդր Կարապետյանին: Ամեն օր մարզումերին քրտնաջան աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասել է Կարապետյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

 

 

©2022 Armenian Soccer