Հայաստանի հավաքականի ու գերմանական «Հոֆֆենհեյմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ամուսնացել է:
«Հոֆֆենհեյմի» ֆեյսբուքյան էջը կիսվել է Ադամյանի կնոջ՝ Աննա Ուիլքենի ֆեյսբուքյան լուսանկարներով, որոնք Աննան մակագրել էր «Hallo vom Team Adamyan ✨ 23.08.2021» (Ողջույն Ադամյան թիմից), ու շնորհավորել նորապսակներին՝ երկուշաբթի օրը կայացած արարողության կապակցությամբ:
Արարողությունը տեղի է ունեցել գերմանական Գեյդելբերգ քաղաքում՝ քաղաքի սրտում գտնվող Palais Prinz Carl սրահում:
©2021 Armenian Soccer