Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի հավաքականի հայտացուցակն` առաջիկա ընկերական հանդիպումների համար

Ազգային հավաքական

 

Նոյեմբերի 16-ին և 19-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական երկու արտագնա հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ:

 

Այս հանդիպումների ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

 

Դարպասապահներ

Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Հենրի Ավագյան — ԲԿՄԱ

Արման Ներսեսյան — ԲԿՄԱ

 

Պաշտպաններ

Վարազդատ Հարոյան — «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան — «Աստանա» (Ղազախստան)

Ավենտիս Ավենտիսյան — «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)

Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»

Հրայր Մկոյան — «Արարատ»

Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»

Արման Ղազարյան — «Ուրարտու»

Հակոբ Հակոբյան — «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան — «Արարատ-Արմենիա»

Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»

 

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ

 

Էդգար Բաբայան — «Ռաններս» (Դանիա)

Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)

Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)

Պետրոս Ավետիսյան — «Ակժայիկ» (Ղազախստան)

Արթուր Գալոյան — «Ալանիա» (Ռուսաստան)

Արտակ Դաշյան — «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»

Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»

Սերոբ Գալստյան — «Արարատ»

Արթուր Սերոբյան — ԲԿՄԱ

 

Առաջին անգամ ազգային հավաքական են հրավիրվել ռուսական «Ալանիայի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը, Նիդերլանդների «Գո Ըհեդ Իգլս» ակումբի պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը: Որոշակի ընդմիջումից հետո հավաքական է հրավիրվել ղազախական «Ակժայիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

 

Մեկնաբանելով հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Ռոման Բերեզովսկին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշեց հետևյալը.

 

«Որոշել ենք հանգստի հնարավորություն տալ մի շարք փորձառու ֆուտբոլիստների, ևս մի քանիսը չեն հրավիրվել վնասվածքների պատճառով: Այս ընկերական հանդիպումները փորձարկումներ կատարելու և գործի մեջ նոր ֆուտբոլիստներ տեսնելու լավ հնարավորություն է մեզ համար»:

 

Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունը նոյեմբերի 13-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ նոյեմբերի 14-ի առավոտյան չարտերային թռիչքով կմեկնի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:

 

Ընկերական հանդիպումների ժամանակացույցը՝

Կոսովո – Հայաստան – 16.11.2022, 21:00

Ալբանիա – Հայաստան – 19.11.2022, 20:30

 

Խաղերի ժամերը նշված են Երևանի ժամանակով։

 

©2022 Armenian Soccer