Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Գլազգոյի «Համփդեն Պարկ» մարզադաշտում հյուրընկալվեց Շոտլանդիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց մրցակցի հաղթանակով` 2:0 հաշվով։
Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին հանդիպման առաջին խաղակեսում։
Խմբի մեկ այլ զուգահեռ ընթացող խաղում էլ Ուկրաինայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։
Այս հանդիպումներից հետո Շոտլանդիայի հավաքականը 3 միավորով գլխավորում է խմբի աղյուսակն, իսկ Ուկրաինան նույնքան միավորով 2-րդն է։
Մեր ընտրանին նույնպես ունի 3 միավորով, սակայն անցկացրել է 2 հանդիպում և այժմ աղյուսակում 3-րդն է։
Իռլանդիայի ընտրանին եզրափակում է աղյուսակը։
©2022 Armenian Soccer