Հայաստանի կանանց հավաքականի ֆուտբոլիստ Մարալ Արթինը պայմանագիր է կնքել «Կաստեյոն» իսպանական ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է ակումբի Fundacio Albinegra կայքը:
Արթինը թիմի 9-րդ ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Իսպանիայի ֆուտբոլի Արքայական ֆեդերացիան հաստատել է փաստաթղթերն, ըստ որի «Խովենտուտ Ալմասսորան» կլանվել է «Կաստեյոնի» կողմից: Այդպիսով՝ արդեն 2021/22 մրցաշրջանում Մարալ Արթինի նոր թիմը հանդես կգա իսպանական կանանց 2-րդ դիվիզիոնում, որը կոչվում է Reto Iberdrola:
Հիշեցնենք, որ 21-ամյա Մարալ Արթինը պատանեկության տարիներին հանդես է եկել «Հոֆֆենհայմի» ու Մյունխենի «Բավարիայի» կանանց թիմերի կազմում, ինչպես նաև՝ Գերմանիայի կանանց U15 և U16 հավաքականում: Արթինը Կանանց Չեմպիոնների լիգայում պաշտպանել էր նաև Երևանի «Ալաշկերտի» գույները:
©2021 Armenian Soccer