Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի լրագրողների հավաքականը 2-րդն է

Latvia Tournament

 

Հայաստանի լրագրողների հավաքականն այս օրերին մասնակցում էր Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում լրատվամիջոցների և լրագրողների համար Լիտվայի 16-րդ ֆուտբոլային մրցաշարին:

Միջոցառմանը, որն անցկացվում է է 16-րդ անգամ, այս տարի մասնակցում են 10 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լատվիայից, Լեհաստանից, Մոլդովայից եւ Մարոկկոյից։

 

Armenian Journalists

 

Նրանց են միացել Լիտվայի տարբեր քաղաքները ներկայացնող 5 թիմեր։ Բոլորը թիմերը միմյանց դեմ են մրցել՝ մեկ օրվա ընթացքում 8-ական հանդիպում անցկացնելով։ Իսկ մրցաշարի ավարտին մասնակից թիմերը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Կաունասում մեկնարկող Ֆուտզալի աշխարհի առաջնության բացման արարողությանը։

Հայաստանի լրագրողների հավաքականը մրցումային օրվա ընթացքում գրանցած արդյունքներով կրկին զբաղեցրեց երկրորդ տեղը՝ հաղթելով 6 խաղում, պարտվելով մեկում եւ ևս մեկում ոչ ոքի խաղալով ու վաստակելով 19 միավոր։ Իսկ Դավիթ Եղիազարյանն արժանացավ լավագույն հարձակվողի մրցանակին. նա խփել է մեր թիմի 28 գոլերից 12-ը:

Journalist's tournament

Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողներն այս մրցաշարում նախորդ անգամ 2-րդ տեղն են գրավել, իսկ մինչ այդ երեք անգամ զբաղեցրել են 3-րդ տեղը և արժանացել մրցաշարի բրոնզե մեդալների։

 

©2021 Armenian Soccer