Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի լրագրողների հավաքականը կմասնակցի Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարին

Journalist's team

 

Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-ից 30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը, որն անցկացվելու է 2-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Լիտվիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ադրբեջանից։ Թիմերը բաժանված կլինեն երկու խմբերի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված կլինեն տարբեր խմբերում եւ կկարողանան մրցել միմիայն եզրափակչում։ Յուրաքանչյուր հանդիպում կտևի 20 րոպե։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան է։

 

©2021 Armenian Soccer