Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի լրագրողների հավաքականը՝ Մախարաձեի հուշամրցաշարում

Journalist's team

 

Օրերս տեղեկացրել էինք, որ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը ներկայացրել է Հայաստանը Թբիլիսիում կայացած՝ լրատվամիջոցների 2-րդ միջազգային մրցաշարին, որը կրում է լեգենդար մարզական մեկնաբան Կոտե Մախարաձեի անունը:

Մեր թիմը հրաշալի հանդես եկավ մրցաշարում ու միայն եզրափակչում զիջեց Մոլդովայի հավաքականին՝ դառնալով հուշամրցաշարի երկրորդ մրցանակակիր:

Թիմի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է Հայաստանի լրագրողների հավաքականի մրցելույթի մասին պատմող տեսահոլովակը՝ մրցաշարի լավագույն պահերը։

 

©2021 Armenian Soccer