Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի լեգենդների հավաքականը հաղթեց վրացի մրցակիցներին

Հայաստան Վրաստան

 

Այսօր` հունիսի 16-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։

Մեր ընտրանին հաղթեց խոշոր՝ 4:1 հաշվով։

 

Հայաստանի լեգենդների հավաքականի կազմից գոլի հեղինակներ դարձան Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին և Էդգար Մանուչարյանը։

Վրացիների կողմից միակ գոլը 11-մետրանոցից խփեց Իաշվիլին։

 

Հարկ է նշել, որ հանդիպման ընթացքում բավականին լավ հանդես եկավ նաև մեր ընտրանու դարպասապահ Գևորգ Կասպարովը։

 

©2022 Armenian Soccer