Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի երիտասարդական հավաքականը հավաք է անցկացնում

Հայաստանի U21 հավաքականը, նախապատրաստվելով EURO 2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, մարտի 20-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

 

Դարպասապահներ

Սերգեյ Միքայելյան — «Փյունիկ»

Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ

Լյովա Կարապետյան – «Շիրակ»

 

Պաշտպաններ

Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ

Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Արման Ղազարյան — «Ուրարտու»

Անտոնի Կազարյան — «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)

Երջանիկ Ղուբասարյան — «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան — «Ռոստով» (Ռուսաստան)

 

Կիսապաշտպաններ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան — «Ուրարտու»

Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»

Կարեն Նալբանդյան — «Նորավանք»

Դարոն Իսկենդերյան — «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)

 

Հարձակվողներ

Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»

Մարտին Գրիգորյան — ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան — ԲԿՄԱ

Գևորգ Տարախչյան — «Նոա»

Արմեն Հովհաննիսյան — «Զիմբրու» (Մոլդովա)

 

Իսկ լեհական «Յագելոնիայի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը չի հրավիրվել հավաքական վնասվածքի պատճառով:

Մարտի 27-ին Հայաստանի U21 հավաքականը կմեկնի Սերբիա, որտեղ UEFA Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի շրջանակում ուժերը կչափի Սերբիայի U21 ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։

 

©2022 Armenian Soccer