Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի Գավաթ. «Վանն» ու «Նոան» ևս 1/4 եզրափակիչում են

Լ.Ա - Վան

 

Այսօր ` հոկտեմբերի 6-ին, կայացան Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները։

 

«Վանը» հյուրընկալվեց «Լեռնային Արցախին» և հաղթեց 3:1 հաշվով։

Չարենցավանցիների հաղթանակն ապահովեցին Մուբարաք Մուհամմեդի, Բոգդան Միցիկի և Սանին Բուհարիի գոլերը։

Տանտերերի միակ գոլը խփեց Օջետունդեն։

 

«Նոան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։

Հյուրերի գոլը հեղինակեց Դրամանե Սալուն, որը խաղի մեկնարկում հստակ իրացրեց վաստակած 11-մետրանոց հարվածը։

 

Այսպիսով, Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում կմրցեն «Արարատ-Արմենիան», «Շիրակը», «Գանձասարը», «Ալաշկերտը», «Վանը», «Նոան», Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկն» ու գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Ուրարտուն»:

 

Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։

 

©2022 Armenian Soccer