Մոսկվայի ԲԿՄԱ-2-ի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևը հնարավոր է հանդես գա Հայաստանի ազգային հավաքականում, այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչը Metaratings-ին։
«Հայկական անձնագիր ստանալու և ազգային հավաքականում խաղալու հարցերն ընթացքի մեջ են»,- ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։
19-ամյա կիսապաշտպանը ավարտված մրցաշրջանում ` ԲԿՄԱ-2-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Բագրինցևը ներկայացրել է Ռուսաստանի Մ15, 16, 17 և 19 տարեկանների հավաքականները։
©2022 Armenian Soccer