Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր երեկոյան Բուխարեստում անցկացրեց ախախաղային մարզումը՝ Ռումինիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ:
Մեր թիմի մարզմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ, ռումինացի Միխայ Ստոյկիցան: Վերջինս գլխավորել էր մեր հավաքականը 2003-2004թթ-ին:
Մարզիչը ջերմ շփվել է մեր թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: