Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականը Օսլոյում է

Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ:

Թիմը կհանգրվանի Օսլոյի «Ռեդիսոն Բլու Նիդալեն» հյուրանոցում:

Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Նշենք նաև, որ Հայաստանի U21 հավաքականը արդեն Սերբիայում է:

Մարտի 28-ին Հայաստանի U21 հավաքականը ժամանել է սերբական Բաչկա Տոպոլա քաղաք, որտեղ ԵՎՐՈ 2023-իորակավորման փուլի շրջանակում կխաղա Սերբիայի U21 ընտրանու հետ:

Հավաքականը կհանգրվանի Բաչկա Տոպոլայի «Կաստել» հյուրանոցում:

Հիշեցնենք, որ Հայաստան Մ-21- Սերբիա U21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

 

©2022 Armenian Soccer