Armenian Soccer
Armenian Soccer

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզահավաքը

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին և երկրորդ տուրերի հանդիպումները՝ նախ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային, ապա Երևանում ընդունելով Էստոնիայի ընտրանուն։Ինչպես հայտնում են  ՀՖՖ մամուլի ծառայությունից,սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները միացել են թիմին։ Հավաքը մեկնարկեց ֆուտբոլիստների թեստավորումով: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզում՝ Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

©2020 Armenian Soccer