ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․
Վարազդատ Հարոյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Ժորդի Արարատ — «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան — «Արարատ»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան — «Արարատ-Արմենիա»
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան — «Արարատ»
Համապատասխանաբար «Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումից հետո։
Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այսօր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին:
Այսօր երեկոյան մեր թիմը կանցկացնի առաջին մարզումը:
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։
©2022 Armenian Soccer