ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C դիվիզիոնը 2-րդ խմբի 4-րդ տուրի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին Խոակին Կապառոսի ղեկավարությամբ նախախաղային վերջին մարզում անցկացրեց Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում։Այս մասաին իրազեկում են ՀՖՖ լրատավկան ծառայությունից: Մարզմանը չէր մասնակցում պաշտպան Վարազդատ Հարոյանը, ով Վրաստանի ընտրանու հետ նախորդ խաղում ստանալով Ազգերի Լիգայի ընթացիկ խաղարկությունում իր 2-րդ զգուշացումը՝ որակազրկված է, և չի կարող մասնակցել Էստոնիայի հավաքականի դեմ առաջիկա հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։ Այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի ԱՐՄԵՆԻԱ-TV հեռուսալաիքով:Հանդիպում կսպասարկի Պորտուգալիայի մրցավարական բրիգադը Լուիշ Գոդինյուի գլխավորությամբ:
©2020 Armenian Soccer