Օգոստոսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով մեկնեց Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը։
Թիմին արդեն այսօր Հյուսիսային Մակեդոնիայում կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան վաղը, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։
Մեր ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո — «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով — «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան — «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան — «Արարատ»
Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դավիդ Դավիդյան — «Խիմկի» (Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան — «Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»
©2021 Armenian Soccer