Եվրոլիգայի խմբային մրցաշարի 2 –րդ տուրի շրջանկում ՌԴ պրիմեր լիգայի ընթացի առաջնությունում 16 թիմերի պայքարում 8 –րդ տեղում ընթացող «Կրասոնդարը» հոկտեմբերի 28-ին հյուրընկալեց անգլիական հանրահայտ «Չելսիին» և զիջեց 0:4 հաշով: Հանդիպումը նշանակալից էր Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար: Նա ով «Կրասնոդարի» երիտասարդական թիմի առանցքային խաղացողներից է ու այդ թիմում մասնակցած 15 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել , գլխավոր թիմի կազմում միջազգային առաջին ելույթն էր: «Կրասոնդարի» կազմում Էդուարդը ասպարեզ մտավ «Չելսիի» հետ խաղի 82 –րդ րոպեին, երբ իրենց թիմը զիջում էր 0:3 հաշվով: Մինչ այդ Սպերցյանը հոկտեմբերի 20-ին ԵԼ-ի խմբային մրցաշարի 1-ին տուրի ֆրանսիական «Ռենի» հետ արտագնա խաղում(1:1) հայտավորվել էր, սակայն այդպես էլ խաղադաշտ չմտավ:
©2020 Armenian Soccer