Armenian Soccer
Armenian Soccer

Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստը նորամուտը նշեց Իսպանիայի Լա Լիգայի առաջնությունում

Դեկտեմբերի 5-iին Իսպանիայի Լա լիգայի  առաջնության 12-րդ տուրում  «Խետաֆեի» հետ  հանդիպման «Լևանտեի»   կազմում նորամուտը նշեց հայագգի 19-ամյս կիսապաշտպան Էդգար  Սևիկյանը:   
19-ամյա ֆուտբոլիստը 2017 թվականին է Մոսկվայի «Լոկոմոտիվի» ակադեմիայից տեղափոխվել «Լևանտեի» ակադեմիա: Երկար ժամանակ նա հանդես էր գալիս «Լևանտե Բ»-ի կազմում, որը ներկայացնում Սեգունդա Բ դիվիզիոնը: Սևիկյանը հանդես է գալիս նաև Ռուսաստանի Մ20 հավաքականում: Նա 3-ական հանդիպում էլ անցկացրել է Մ17 և Մ19 տարեկանների  ՌԴ ընտրանու կազմում:  
Վալենսիական թիմի կազմում նորամուտն է նշել հայ կիսապաշտպան Էդգար Սևիկյանը: Դա նաև նրա կարիերայի առաջին խաղն էր Լա Լիգայում:  19-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 83-րդ րոպեին: «Լևանտեն»     4անընդմեջ   ոչ-ոքիներից  հետո վերջապես հաղթանակ տոնեց`3:0 հաշվով: Այդ հաղթանակի շնորհիվ «Լևանտեն» վաստակել է 11 միավոր,  և 20 թիմերի    պայքարում բարձրացավ 17-րդ տեղ` հեռանալով վտանգավոր գոտուց:

©2020 Armenian Soccer