Armenian Soccer
Armenian Soccer

Համոզիչ հաղթանակի շնորհիվ «Արարատը» Vbet ՀՀ գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Vbet   Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում «Արարատը» 5:1 հաշվով հաղթանակ տարավ «Վեստ Արմենիայի» նկատմամբ:Հիշեցնենք, այս թիմերի  ¼ -րդ փուլի 1-ին խաղում   բոլորի համր անսպասելի 2:0 հաշվով անկնկալ հաղթնակ էր տոնել «Վեստ Արմենիան»:
Ընդհանուր դիմակայությունում հաշիվը դարձավ 5-3 և «Արարատը» մտավ  կիսաեզրափակիչ: Այս փուլում մրցակիցը պարզ կդառնա վիճակահանությունից հետո.
03.04.2021, Երևան, Հանրապետական մարզադաշտ
Vbet Հայաստանի գավաթ, 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպում
«Արարատ» — «Վեստ Արմենիա» 5:1 (2:0)
Գոլեր՝ Դավիթ Խուրցիձե, 20 (1:0), Էդգար Մալաքյան, 29 (2:0), Դիմիտրիյե Պոբուլիչ, 63, 11մ (3:0), Ռոման Ջիգաև, 71 (3:1), Մարկո Պրլյևիչ, 80 (4:1), Զավեն Բադոյան, 88 (5:1)
Ընդհանուր հաշիվը՝ 5։3:

©2021 Armenian Soccer