Armenian Soccer
Armenian Soccer

Համալրում N1. ԲԿՄԱ-ի առաջին նորեկը

Օրեր առաջ ԲԿՄԱ-ն, որ ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում, ֆեյսբուքյան իր էջում խորհրդավոր հայտարարություն արեց՝ ինչպես դրանից ավելի վաղ «Փյունիկը»՝ տեղադրելով ժամանումների սրահի տաբլո ու նշելով, որ «Նա ժամանում է»:

Արդեն այսօր բանակային ակումբը պաշտոնապես հայտարարեց գալիք մրցաշրջանին ընդառաջ իր առաջին նորեկի անունը: Խոսքը Հայաստանի U21 հավաքականի ու «Արարատի» արդեն նախկին ֆուտբոլիստ Սերոժ Թիթիզյանի մասին է:

21-ամյա կիսապաշտպանն իր նորամուտը ԲԿՄԱ-ի կազմում նշեց հենց այսօր՝ «Նոայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվեց Արամ Հակոբյանի սաների հաղթանակով՝ խոշոր 4:0 հաշվով:

 

©2021 Armenian Soccer