Armenian Soccer
Armenian Soccer

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ․ «ԱՅՍ ԴԺՎԱՐ ՊԱՀԻՆ ՍԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԷՐ»

ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ ու առավելության հասավ 1:0 հաշվով։ «Ուրարտուի» կիսապաշտպան Հակոբ Հակոբյանն այս խաղում նշեց իր նորամուտը ազգային հավաքականի կազմում, իսկ խաղից հետո կիսվեց իր տպավորություններով․
«Չէի պատկերացնի, որ հավաքականում նորամուտս նման տպավորիչ հաղթանակով կնշանավորվի։ Էմոցիաներն այնքան շատ են, որ դժվարանում եմ խոսել խաղի մասին։ Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, այս դժվար պահին սա շատ կարևոր հաղթանակ էր»,-  «Ուրարտուի»  մամուլի ծառայության   հետ ունեցած զրույցում նշեց Հակոբյանը։
Միակ գնդակը հանդիպման 55-րդ րոպեին հեղինակել էր «Ուրարտուի»  նախկին խաղացող  Հովհաննես Համբարձումյանը։ Գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականի մեկնարկային կազմում էր ընդգրկել նաև ընտրանու նորեկ, «Ուրարտուի»  խաղացող  Հակոբ Հակոբյանին։ «Ուրարտուի» կիսապաշտպանը 70 րոպե անցկացրեց խաղադաշտում և նշեց իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։

©2020 Armenian Soccer