ՌՊԼ-ի 27-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարն» ընդունեց «Ռոստովին»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:1 հաշվով։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Խորեն Բայրամյանը համապատասխանաբար «Կրասնոդարի» և «Ռոստովի» կազմերում հանդիպմանը մասնակցեցին խաղի մեկնարկից։
Բայրամյանն անցկացրեց ամբողջական հանդիպում, իսկ Էդուարդը փոխարինվեց 59-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Կրասնոդարը» վաստակած 42 միավորով 5-րդ տեղում է։
«Ռոստովը» 34 միավորով 8-րդն է։
©2022 Armenian Soccer