ՀՀ ազգային հավաքականի և «Խիմկիի» հարձակվող Արշակ Կորյանը ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության սեպտեմբերի լավագույն գոլի հեղինակ, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:
ՊՖԼ-ի և «Матч! Премьер» ֆուտբոլային հեռուստալիքի փորձագետների վարկածով լավագույնն է ճանաչվել 25-ամյա հայզգի ֆուտբոլիստի խփած ֆանտաստիկ գեղեցկութմաբ գոլը «Կրասնոդարի» հետ սեպտեմբերի 18-ին կայացած խաղում (2:7), որտեղ նա դարձել էր դուբլի հեղինակ: Իսկ երկրպագուներն ամսվա լավագույն գոլ են ճանաչել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի գոլը «Սպարտակի» հետ խաղում:
Ի դեպ, Արշակն իրազեկել է, որ վնասվածքն իրեն այլևս չի անհանգստացնում ու ինքը պատարստվում է իր թիմի առաջիկա հանդիպմանը: Ռուսաստանի պրիմեր լիգայի ընթացիկ առաջնությունում հայ հարձակվողը մասնակցել է 8 խաղի և դարձել 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նա մաև «Խիմկիի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:
©2020 Armenian Soccer