UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի ընտրական առաջին փուլի պատասխան խաղերի շրջանակներում ցավալի պարտություններ գրանցեցին Երևանի «Նոան» ու «Ուրարտուն»:
«Ուրարտուն» սեփական հարկի տակ հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ սլովենական թիմի ֆուտբոլիստ Դենիել Շտուրմը խփեց երևանյան հանդիպման միակ գնդակը և 2 խաղի արդյունքում գրանցված 0:2 հաշվով դուրս բերեց «Մարիբորին» հաջորդ փուլ:
Իսկ «Նոան»՝ չնայած Երևանում նվազագույն հաշվով տոնած հաղթանակին, Ֆինլանդիայում զիջեց մրցակցին 0:5 հաշվով՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Այսպիսով, UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի ընտրական փուլում Հայաստանը կշարունակի ներկայացնել միայն Երևանի «Արարատը», որն այսօր ավելի վաղ հաղթեց հունգարական «Ֆեհերվարին» ու հաջորդ փուլում կմրցի «Շլյոնսկ»-«Պայդե» զույգի հաղթողի հետ:
©2021 Armenian Soccer