Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոման» տանն ընդունեց անգլիական «Լեսթերին» և հաղթեց 1:0 հաշվով։
«Գայլերի» հաղթական գոլը 11-րդ րոպեին խփեց Տեմի Աբրահամը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր հանդիպմանը։
Այսպիսով հռոմեացիներն ընդհանուր 2:1 հաշվով հաղթանակով դուրս եկան մրցաշարի եզրափակիչ, որտեղ մրցելու են Նիդերլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ։
Վերջինս պայքարից դուրս է թողել ֆրանսիական «Մարսելին»:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
©2022 Armenian Soccer