Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 2-րդ պարտությունը կրեց

Alashkert FC

 

UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2–րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց ֆիննական ՀԻԿ–ին։

Թիմերն ընդմիջման գնացին հավասար հաշվով՝ մեկական գնդակ փոխանակելով: Այդպես՝ հանդիպման 8-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Ռիկու Ռիսկին։  Իսկ արդեն 23-րդ րոպեին հյուրերի պաշտպանների կոպիտ սխալից հետո Կոնֆորոնցիաների լիգայի մեկնարկային տուրում մեր թիմի միակ գոլի հեղինակ Ժոզե Էմբալոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց ու գրավեց դարպասը։

Ցավոք, առաջին խաղակեսի վերջնամասում մեր թիմը մնաց 10 հոգով. 35-րդ րոպեին հյուրերի վտանգավոր գրոհը կասեցնելու համար խաղադաշտից հեռացվեց «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը։

Արդյունքում՝ 2-րդ պաղակեսում հյուրերն ամբողջովին տիրեցին նախաձեռնությանն ու 57-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ, իսկ 6 րոպե անց մեծացրին առավելությունը՝ հասցնելով 1:3-ի։ Ավելացված ժամանակի 1-ին րոպեին Ալեքսանդար Գլիշիչը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց 4 րոպե ֆինները վերականգնեցին երկու գնդակի առավելությունը՝ 2:4:

Այսպիսով, Հայաստանի չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում անցկացրած 2 խաղից հետո 0 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։

 

©2021 Armenian Soccer