Armenian Soccer
Armenian Soccer

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» մեկնարկեց պարտությամբ

Alashkert FC

 

UEFA-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Թել-Ավիվի Bloomfield մարզադաշտում հանդիպեց տեղի «Մաքաբիի» հետ:

 

Հանդիպման իրադարձությունների առյուծի բաժինը տեղ գտավ առաջին խաղակեսում:

Իսրայելական թիմը 13-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, սակայն մերոնք շատ արագ՝ ընդամենը 4 րոպե անց, Ժոզե Էմբալոյի գոլի շնորհիվ հավասարեցրին հաշիվը: Այդպիսով՝ Էմբալոն դարձավ հայկական թիմերի առաջին ֆուտբոլիստն, ով եվրագավաթային խմբային փուլում գոլի հեղինակ դարձավ: Սակայն դրանով, ցավոք, այս խաղում մեր հաջողություններն ավարտվեցին:

 

32-րդ րոպեին տանտերերըհաշիվը դարձրեցին 2:1, իսկ առաջին խաղակեսին ավելացրած 3-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը դարձրեցին 3:1: Իսկ արդեն 2-րդ խաղակեսում թելա-ավիվցիները միայն խոշորի հասցրեցին հաշվի տարբերությունը՝ 72-րդ րոպեին գրավելով Օգնյեն Չանչարևիչի դարպասը՝ 4:1:

 

Այդպիսով, «Ալաշկերտը» պարտվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 1-ին խաղում: Խմբի մյուս հանդիպումն ավստրիական ԼԱՍԿ-ի ու ֆիննական ՀԻԿ-ի միջև կկայանա սեպտեմբերի 16-ին: Իսկ «Ալաշկերտն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 30-ին՝ ՀԻԿ-ի դեմ Երևանում:

 

 

©2021 Armenian Soccer